Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրո Կուլեբան կտրականապես հերքել է Դոնեցկի և Լուգանսկի վրա Ուկրաինայի ենթադրյալ հարձակման մասին լուրերը, գրում է ukrinform-ը:
«Ես կտրականապես հերքում եմ Ռուսաստանի ապատեղեկատվությունը: Ուկրաինան չի հարձակվել Դոնեցկի, Լուգանսկի վրա, դիվերսանտներ չի ուղարկել կամ զրահափոխադրիչներ չի անցկացրել սահմանով, չի կրակել Ռուսաստանի տարածքում կամ սահմանի անցակետում, դիվերսիա չի կատարել»,- ասել է Կուլեբան։
Նա հավելել է, որ Ուկրաինան նման գործողություններ չի նախատեսում, և Ռուսաստանից պահանջել է դադարեցնել կեղծ լուրերի տարածումը: