The Artfor's հարթակն է՝ ռուսաստանաբնակ ամուսինների նախաձեռությունը, որին միացել են նաև ընկերները: Նպատակն է հայ և ռուս նկարիչների նկարներն օնլայն վաճառել և ամբողջ գումարն ուղարկել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ:
Սա նախաձեռնողների առաջին համագործակցությունն է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հետ, բայց առաջին կազմակերպած աճուրդը չէ: 2020-ին՝ հենց պատերազմի օրերին ևս կազմակերպվեց. արդյունքում՝ ավելի քան 3 միլիոն ռուբլի ուղղվեց պատերազմի հետևանքով տուժած ընտանիքներին։ Շատ արագ նախաձեռնությունը համախմբել է 30-ից ավելի համախոհի:
Այս անգամ աճուրդին ներկայացված է 50 աշխատանք: Աճուրդի մեկնարկային գները տարբեր են՝ 100 դոլարից սկսած աշխատանքներ կան:
Վերջին տարվա ընթացքում Հիմնադրամը տարբեր արշավներ է իրականցնում: Օրինակ՝ նախորդ տարի Գարնանային վազքից ստացված գումարի հասցեատերը Հիմնադրամն էր, այն ունեցավ 600-ից ավելի մասնակից: Դեռ շարունակվում է նաև միասնական գորգը հյուսել՝ օնլայն և տեղում, Մարիոթի ճեմասրահում:
Նախատեսում են մարտին ավարտել, իսկ փետրվարի 26-ին կավարտվի նկարների այս աճուրդը: Մասնակցել կարող են աշխարհի տարբեր անկյուններից: Փետրվարի 26-ին պարզ կդառնա, թե ովքեր կլինեն արվեստի այս գործերի տերերը: Իսկ նախաձեռնությունը նախատեսում են, որ կլինի շարունանական: Ծրագրում են տարին մեկ անգամ կազմակերպել:
Հեղինակ՝ Իրինա Մկրտչյան