ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ամփոփել է Գրքի տոնին նվիրված մրցույթի արդյունքները:
Մրցույթը նախատեսված էր 10-12-րդ դասարանների աշակերտների համար: Փետրվարի 10-19-ը՝ յուրաքանչյուր օր, հրապարակվել են հայ և համաշխարհային գրականությունից հատվածներ (օրական մեկ հրապարակում), և աշակերտների խնդիրն էր պատասխանել՝ «Ո՞վ է հեղինակը, և ո՞ր ստեղծագործությունից է մեջբերումը» հարցերին:
Համաձայն մրցութային պայմանների՝ հրապարակման մեկնաբանությունների բաժնում առաջինը ճիշտ պատասխանած աշակերտը ճանաչվել է «օրվա հաղթող»: Խմբագրված պատասխանները չեն դիտարկվել:
Գրքի տոնին նվիրված մրցույթում աշակերտներն ապահովել են բարձր մասնակցայնություն. բոլոր 10 հրապարակումների մեկնաբանություններում գրվել է ավելի քան 5450 պատասխան:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ներկայացրել է առաջինը ճիշտ պատասխանած տասնյակին՝ «օրվա հաղթողներին».
10.02.2022 թ. - ՀՀ Տավուշի մարզի Գոշի միջնակարգ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտուհի Գոհար Ամիրխանյան
11.02.2022 թ. - ՀՀ Արագածոտնի մարզի Արագածի թիվ 1 միջնակարգ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Ադիբեկ Գևորգյան:
12.02.2022 թ. - ՀՀ Լոռու մարզի Կաթնաջրի Ս. Սեյրանյանի անվան միջնակարգ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտուհի Սաթենիկ Ամիրբեկյան:
13.02.2022 թ. - ՀՀ Շիրակի մարզի Գյումրու «Ֆոտոն» վարժարանի 10-րդ դասարանի աշակերտուհի Լուսինե Թորիկյան:
14.02.2022 թ. - ՀՀ Լոռու մարզի Տաշիրի Ա. Խաչատրյանի անվան ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտուհի Մանուշակ Մնեյան:
15.02.2022 թ. - ՀՀ Տավուշի մարզի Կողբի թիվ 2 միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտուհի Լիլիթ Քոչարյան:
16.02.2022 թ. - Երևանի թիվ 159 ավագ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտուհի Անուշ Գասպարյան:
17.02.2022 թ. - ՀՀ Լոռու մարզի Սպիտակի Ս. Ավետիսյանի անվան ավագ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտուհի Վանուհի Բաղրամյան:
18.02.2022 թ. - ՀՀ Շիրակի մարզի Աղինի միջնակարգ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտուհի Ելենա Հովհաննիսյան:
19.02.2022 թ. - Երևանի թիվ 139 ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտուհի Անուշ Առաքելյան:
Հաջորդիվ հաղթող աշակերտները կհրավիրվեն ԿԳՄՍ նախարարություն՝ արժանանալու խրախուսական պարգևների: