Հիմնանորոգվում են Ալավերդու զույգ կամուրջները։ Այս մասին Ֆեյսբուքում հայտնել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը:
«Կամուրջները քաղաքի համար ստրատեգիական կարևորություն ունեն։ Ի սկզբանե դրանց հիմնանորոգումը ներառված չի եղել Մ6-ի Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն հատվածի հիմնանորոգման ծրագրում և ներառվել է Կառավարության ջանքերի արդյունքում։
Աշխատանքները նախատեսվում է ավարտել ապրիլին։ Ասֆալտե ծածկի տեղադրումը կախված կլինի բնակլիմայական պայմաններից»,- նշված է գրառման մեջ։