Ռուս զինվորականներն ու սահմանապահները կանխել են Ուկրաինայի տարածքից դիվերսիոն-հետախուզական խմբի կողմից պետական սահմանի խախտման փորձը՝ հայտնում է ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը։
Գերատեսչությունը նշել է, որ փոխհրաձգության ժամանակ Ուկրաինայի զինված ուժերի երկու մարտական մեքենա մտել է Ռուսաստանի տարածք՝ դիվերսանտներին տարհանելու համար։ Երկու մեքենան էլ ոչնչացվել է, խմբավորման հինգ անդամը զոհվել է, ռուս զինվորականների մեջ զոհեր չկան՝ գրում է РИА Новости-ն։
Առավոտյան Ռոստովի մարզում արկի արձակումից հետո սահմանային ծառայության կետ է ավերվել, զոհեր և վիրավորներ չկան։
Ուկրաինայի ներխուժման սպառնալիքի պատճառով Դոնեցկից և Լուգանսկից կանանց, երեխաներին և տարեցներին տարհանում են Ռուսաստանի շրջաններ։ Տարածաշրջանում հայտարարվել է համընդհանուր մոբիլիզացիա:
Ուկրաինական կողմը հերքել է ՌԴ ՊՆ տարածած տեղեկությունը: Պաշտոնական Կիևը հայտարարել է, որ Ուկրաինաի ԶՈՒ-ն իրենց դիրքերում է և որևէ հարձակողական գործողություն չի իրականացնում: