Այսօր ԱՄՆ-ում նշվում է Նախագահների օրը:
Սկզբնապես այս տոնը ԱՄՆ առաջին նախագահ Ջորջ Վաշինգտոնի և ԱՄՆ 16-րդ նախագահ Աբրահամ Լինքոլնի պատվին էր, որոնք երկուսն էլ ծնվել էին փետրվարին՝ համապատասխանաբար 1732 թ․ փետրվարի 12-ին և 1806 թ․ փետրվարի 22-ին։
Այժմ այս տոնը ԱՄՆ ներկա ու անցյալ բոլոր նախագահների օրն է և նշվում է ամեն տարի փետրվարի երրորդ երկուշաբթի օրը։ Տոնի կապակցությամբ երկուշաբթի օրը դեսպանատունը փակ կլինի։ Այս մասին հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից: