Ստեփանակերտում ևս 260 ընտանիք շուտով նոր տուն կտեղափոխվի: Այս մասին հայտնում են «Հայաստան» համահայկական հիմնադրամից:
«Հայաստան» հիմնադրամի կառուցած նոր բնակելի համալիրն արդեն կահավորված է, այն տեխնիկապես հագեցնելու համար Արցախի ճանապարհին են սառնարաններ, լվացքի մեքենաներ, գազօջախներ և հեռուստացույցներ: