Միջքաղաքային տրանսպորտի համար լավագույն ժամանակները չեն: Շատ գծեր կրճատել են աշխատակազմն ու շարժակազմը: Ուղևորները հիմա տաքսիներն են նախընտրում: Դրանք ավելի հարմարավետ են, պահանջարկի աճին էլ զուգահեռ՝ ուղեվարձը նվազեցնում են՝ ոչ մի շանս չթողնելով հին ու ավելի դանդաղ միկրոավտոբուսներին:
Այս իրավիճակը կարող է հանգեցնել միջքաղաքային կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող ընկերությունների փակմանը, որից հետո տաքսիների չկարգավորվող ոլորտը կարող է կամայական գներ սահմանել՝ առաջացնելով հասարակական դժգոհության մեծ ալիք:
Իրավիճակը շտկելու Կառավարության տարբերակը մարզային միասնական օպերատորների ծրագիրն է: Հայտարարվում է մրցույթ, և հաղթողը աշխատեցնում է մարզի բոլոր գծերը՝ թե՛ շահութաբերները, թե՛ դեպի փոքր գյուղերը: Այսպիսով, նախատեսվում է բալանսավորել օգուտն ու վնասը և տրանսպորտով ապահովել բոլոր ուղղությունները: Իսկ ուղևորների համար հրապուրիչ դառնալու համար օպերատորները պետք է թարմացնեն տրանսպորտային պարկն ու սահմանեն մրցունակ գներ: