Այս շաբաթ վարչապետը հայտարարեց Հայկական խաչմերուկի ստեղծման գաղափարի մասին՝ պարզաբանելով, որ Հյուսիս-հարավ կառուցվող տարածաշրջանային կարևորության ճանապարհին ավելանալու է նորը՝ Արևելք-արևմուտքը: Այն պետք է զարգանա դեպի Ադրբեջան, հետագայում՝ դեպի Նախիջևան և Թուրքիա: Արևելք-արևմուտքի նախագիծը դեռ քաղաքական պայմանավորվածություններ ձեռք բերելու փուլում է, վարչապետի համոզմամբ, սակայն, ճանապարհը շատ արագ իրականություն կդառնա:
Դրան զուգահեռ՝ Հյուսիս-հարավը հասել է ամենաբարդ հատվածին: Լեռնոտ հարավում արագընթաց ճանապարհ ունենալու համար կամուրջներ ու թունելներ են հարկավոր: