Շենքերի ամրակայման պահանջարկից զատ՝ Հայաստանում նաև մեծ թափով ճանապարհներ են կառուցվում, ընդ որում՝ ոչ միայն Հյուսիս-հարավի պես խոշոր, այլ նաև մանր՝ սուբվենցիոն ծրագրերով: Նաև ակտիվ բնակարանաշինություն է՝ եկամտահարկի վերադարձի օրենքով պայմանավորված, և այս բոլոր նախագծերը երկրում շինարարների լուրջ պահանջարկ են առաջացրել:
Այնինչ մասնագիտությունը բավականաչափ հրապուրիչ չէ երիտասարդների համար, և պետք են փոփոխություններ: