Փետրվարի 20-ի ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 700 նոր դեպք, իրականացվել է 3964 թեստավորում: Առողջացել է 1826 քաղաքացի, գրանցվել է մահվան 14 դեպք:
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 415464 դեպք, որոնցից 390606-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 14946 բուժառու:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8322 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1590 է:
Ընդհանուր կատարվել է 2861679 թեստավորում: