Կրկին թիրախավորվել է Թաղավարդ համայնքի խաղաղ բնակչությունը, հայտնում են Արցախի դատախազությունից:
Միրզոյանը Գերմանիայի պետնախարարին է ներկայացրել իրավիճակը ԼՂ-ում, Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին:
Հայաստանի և Իրանի արգործնախարարներն անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցերին:
Ամերիկացի կոնգրեսականը կոչ է արել պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին՝ 44-օրյա պատերազմի համար:
ՀՀ ՊՆ-ն Ադրբեջանի ՊՆ-ին կոչ է անում ձեռնպահ մնալ սահմանային իրադրության վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ տարածելու գործելաոճից:
Հունաստանի արտգործնախարարը հայտարարել է, որ Թուրքիան իրենց պատերազմով է սպառնում:
Դոնեցկում և Լուգանսկում համընդհանուր զորահավաք է հայտարարվել:
ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է միջուկային զորավարժություններ անցկացնելու մասին:
ՆԱՏՕ-ն բարձրացնում է արագ արձագանքման ուժերի մարտական պատրաստության աստիճանը:
Եվ օրվա կորոնաթվերը. հաստատվել է 1469 նոր դեպք, առողջացել է 2587, մահացել՝ 30 մարդ: