Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրո Կուլեբան հայտարարել է, որ Ուկրաինան չի պատրաստվում հարձակողական գործողություն իրականացնել Դոնբասում։
Twitter-ի իր միկրոբլոգում կատարած գրառման մեջ նա նշել է, որ պաշտոնական Կիևը ցանկանում է ստեղծված իրավիճակը կարգավորել դիվանագիտական ճանապարհով։
Երկրի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Օլեքսի Դանիլովն էլ հայտարարել է, որ ուկրաինացի զինվորականները պատասխան կրակ են բացում միայն այն դեպքում, եթե նրանց կյանքին վտանգ է սպառնում։