Շնող համայնքի նորակառույց ֆուտբոլի խաղադաշտը կառուցված է եվրոպական բարձր չափորոշիչներով, Ֆրանսիայից ներկրված արհեստական բարձրակարգ խոտածածկով։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը:
«17 մլն դրամ ներդրել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, 3.2 մլն դրամ` Շնող համայնքը։ Որպես ՀՖՖ գործադիր կոմիտեի անդամ՝ շնորհակալ եմ նախագահ Արմեն Մելիքբեկյանին, ով չի մերժել խնդրանքս ու Շնողը նույնպես ներառել է 40 x 20 մ չափի խաղադաշտերի կառուցման ծրագրում։
Համայնքապետ Դավիթ Ղումաշյանի ջանքերով անցկացվել է նաև լուսավորության համակարգ` արտերկրից ներկրված բարձրակարգ լուսատուներով»,- հայտնել է պատգամավորը: