Փետրվարի 19-ին Շիրակի պետական համալսարանում կայացավ ռեկտորի թափուր պաշտոնի տեղակալման մրցույթը, տեղեկացնում է համալսարանի Ֆեյսբուքի էջը:
Ռեկտորի ընտրության համար գումարված նիստին հոգաբարձուների խորհրդի 20 անդամից ներկա էին 19-ը։
Ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթին մասնակից միակ թեկնածուն՝ Շիրակի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Երվանդ Սերոբյանը, ներկայացրեց Շիրակի պետական համալսարանի զարգացման իր հայեցակարգը, պատասխանեց հոգաբարձուների խորհրդի անդամների հարցերին։
Շիրակի պետական համալսարանի ռեկտորի ընտրության կանոնակարգի համաձայն` կազմվեց հաշվիչ հանձնաժողով, և կայացավ փակ գաղտնի քվեարկություն:
Քվեարկության արդյունքում նիստին ներկա հոգաբարձուների խորհրդի 19 անդամների ձայները բաշխվեցին հետևյալ կերպ՝ 12 կողմ, 7 դեմ:
Հոգաբարձուների խորհուրդը, Շիրակի պետական համալսարանի ռեկտորի ընտրության կանոնակարգով առաջնորդվելով՝ ընդունեց Երվանդ Սերոբյանին Շիրակի պետական համալսարանի ռեկտոր ընտրելու մասին որոշում: