ՆԱՏՕ-ն բարձրացնում է արագ արձագանքման ուժերի մարտական պատրաստության աստիճանը: Այս մասին հայտնել են եվրոպական լրատվամիջոցները՝ վկայակոչելով դաշինքում իրենց աղբյուրները: Ուժերը պետք է պատրաստ լինեն հնարավոր հակամարտության տարածք մեկնել 7 օրվա ընթացքում՝ նախկին 30-ի փոխարեն:
Գերմանիայի պաշտպանության նախարարությունն արդեն հաստատել է, որ այդ հրամանը տարածվում է նաև գերմանական բանակի զինծառայողների վրա։ Նախարարության հաղորդագրության մեջ նշվում է, որ դաշնային կառավարությունը կբարձրացնի ՆԱՏՕ-ի արագ արձագանքման ուժերում գրանցված զինված ուժերի օպերատիվությունը:
Միևնույն ժամանակ ՆԱՏՕ-ն Ռուսաստանին կոչ է արել կարևոր քայլ կատարել ճգնաժամի կարգավորման ճանապարհին և իր զորքերը հեռացնել Ուկրաինայի սահմաններից: Այդ մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը Մյունխենի անվտանգության համաժողովին։
Նա նաև նշել է, որ դաշինքը պատրաստ է համագործակցելու Մոսկվայի հետ առարկայական երկխոսության միջոցով: Ստոլտենբերգը Մոսկվային առաջարկել է Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդում սովորական և միջուկային սպառազինությունների վերահսկման վերաբերյալ քննարկումների շարք անցկացնել: