Հայ բռնցքամարտիկները երկու ոսկե և երկու բրոնզե մեդալ են նվաճել Բելառուսում կայացած Անատոլի Կոլչինայի անվան Ա կարգի միջազգային մրցաշարում: Այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան:
Պատվո հարթակի ամենավերին աստիճանին են կանգնել 51 կգ քաշային Հենրիկ Սահակյանն ու 67 կգ քաշային Արարատ Հարությունյանը: Եզրափակչում մեր երկու բռնցքամարտիկներն էլ հաղթել են Ռուսաստանի ներկայացուցիչներին:
63.5 կգ քաշային Արթուր Շահպազյանն ու 54 կգ քաշային Մհեր Դավթյանը նվաճել են բրոնզե մեդալ: Մարզիչներ Արթուր Ուլիխանյանի և Արթուր Մովսիսյանի գլխավորությամբ մրցավայր մեկնած մեր բռնցքամարտիկները թիմային հաշվարկում գրավել են երկրորդ տեղը: