Ռուսաստանի խորհրդարանի Դաշնության խորհրդի միջազգային հարցերի հանձնաժողովի ղեկավար Գրիգորի Կարասինը հայտարարել է, որ մտադիր է մարտին Պրահայում հանդիպել ՌԴ-ի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի հետ:
«Մենք նախատեսում ենք նման շփում: Դա կախված է համաճարակային իրավիճակից»,- ասել է նա:
Կարասինը հավելել է, որ ամեն շաբաթ շփվում է Աբաշիձեի հետ: Նրա կարծիքով՝ անհրաժեշտ է փոքր խումբ կազմել, հանդիպել և լրջորեն խոսել հեռանկարների մասին:
«Շատ թեմաներ են կուտակվել՝ երկկողմ, «3+3» ձևաչափի վերաբերյալ: Խնդիրներ կան չվերթերի վերսկսման, քաղաքացիների ճանապարհորդությունների, վիզաների հետ կապված»,- նշել է Կարասինը: