Շիրակի մայր բուհը շուրջ երեք տարվա դադարից հետո ռեկտոր ունի։ Շիրակի պետական համալսարանի նախկին ռեկտոր, ՀՀԿ-ական Սահակ Մինասյանն ազատման դիմում էր ներկայացրել 2018 թվականին, որից հետո երկու անգամ ընտրություն էր անցկացվել, սակայն ռեկտոր չէր ընտրվել։
Ռեկտորի պաշտոնակատար Երվանդ Սերոբյանն այս ընտրությունում միակ թեկնածուն է եղել: Եվ այսօր ընտրվել է 12 կողմ և 7 դեմ ձայնով։ Մինչև ընտրությունը նա հանգամանորեն ներկայացրել է բուհի զարգացման ծրագիրը, խոսել է նաև դասախոսների ցածր աշխատավարձի մասին:
Երվանդ Սերոբյան, ՇՊՀ ռեկտոր - Տեսանելի ապագայում աշխատավարձի բարձրացում կա: Եթե հարցնեք ինչ չափով, բնականաբար, չգիտեմ, բյուջեն կորոշի՝ Հոգաբարձուների խորհրդի հաստատմամբ։ Արժանապատիվ չէ, այո։ Աշխատավարձի չափը ես չեմ որոշել, այն պահին, երբ ստանձնել եմ իմ պարտականությունները, այս հաստիքները հստակ որոշված են եղել: