3100 ստուգայց և հայտնաբերված 85 խախտում՝ միայն փետրվար ամսվա ընթացքում: Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ստուգայցերի վիճակագրությունն է:
Գայանե Խաչատրյան, ԱԱՏՄ իրազեկման բաժնի պետ - Տրվել է 6 նախազգուշացում և 59 դեպքով տուգանքի որոշում է կայացվել:
Տեսուչների հերթական կանգառը մայրաքաղաքի առևտրի խոշոր կենտրոնի խանութներից մեկն էր: Սրահի մենեջերը ծանոթացավ ստուգայցի վերաբերյալ հրամանին, ներկայացրեց աշխատակիցների պատվաստման փաստաթղթերը: 35 հոգանոց աշխատակազմում բոլորը պատվաստված են, միայն փաստաթղթային թերություն արձանագրվեց: Տեսուչները զգուշացրին՝ Արմեդ հավելվածի պատճենը պատվաստման հավաստագիր չի համարվում:
Շուշանիկ Սուքիասյան, ԱԱՏՄ ավագ տեսուչ - Հավաստագիր է այս եռալուզեն: Այստեղ երևում է արդեն տվյալները իր, թե որ բուժհաստատությունում է այդ ամենն իրականացվել, վերջում էլ արդեն QR-ն է երևում:
Մեկ խնդիր էլ տեսուչներն արձանագրեցին վաճառակետից հեռանալու ժամանակ: Դիմակների համար նախատեսված աղբարկղը սարքին չէր:
Շուշանիկ Սուքիասյան - Հաճախորդի համար հարմար չէ ոտքով բացելը, ստիպված պետք է ձեռքով բացի:
Տեսչականի աշխատակիցները ստուգայցը շարունակեցին կինոթատրոնի տարածքում, ստուգեցին այցելուների QR կոդերի առկայությունը:
Շուշանիկ Սուքիասյան - Չկար այցելու, որն արդեն մուտք էր գործել առանց QR կոդի:
Ամփոփելով օրը՝ տեսուչները նշում են. տնտեսվարողները սկսել են ավելի հետևողականորեն պահպանել հակահամաճարակային կանոնները:
Հեղինակ՝ Նորայր Շողիկյան