ԱՄՆ-ը պետք է անի ավելին՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար: Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ կոնգրեսական Ջոշ Գոթհայմերը:
«Այս շաբաթ ես հանդիպել եմ 44-օրյա պատերազմի հայ փախստականների հետ։ Նրանց պատմությունները լսելուց և նրանց երեխաների հետ հանդիպելուց հետո պարզ է դառնում, որ մենք պետք է ավելին անենք տեղի ունեցած վայրագությունները ճանաչելու և Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար»,- գրել է կոնգրեսականը։
Նա հավելել է, որ լինելով ամերիկացի հրեա՝ որպես անձնական խնդիր է ընդունում էթնիկ փոքրամասնությունների նկատմամբ հետապնդումները:
«ԱՄՆ-ն պետք է ավելին անի, որպեսզի աջակցի հայերին, այդ թվում՝ ընդլայնի Արցախից տեղահանվածների օգնությունն ու նվազեցնի Ադրբեջանին հատկացվող օգնությունը»,- նշել է Գոթհայմերը։