Սփյուռքի գլխավոր հանձնակատարի` Ֆրանսիա այցի վերջին կանգառը Նիցցան էր: SOS Armeni Cote d'Azur կազմակերպության նախագահ Սամսոն Օզարարատի ուղեկցությամբ Զարեհ Սինանյանն այցելել է Հայ Առաքելական Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցի, շրջայց կատարել Պարսամեան հայկական ամենօրյա դպրոցում:
Ներկայացնելով գրասենյակի գործունեությունը` Գլխավոր հանձնակատարը հանդիպում է ունեցել Կոտ դ՛Ազուրի հայկական ասոցիացիաների համակարգող խորհրդի մաս կազմող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, պատասխանել նրանց հուզող հարցերին: