Փետրվարի 19-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 13288 նոր դեպք: Jnews.ge կայքի հաղորդմամբ՝ վերջին մեկ օրում երկրում ապաքինվել է 21183, մահացել՝ 51 մարդ:
Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցվել է կորոնավիրուսով վարակման 1539493, որից ապաքինվել է 1369764 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը 15822 է:
Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 47640 թեստավորում, այդ թվում 28888-ը՝ հակամարմինների արագ թեստով, 18752-ը՝ ՊՇՌ թեստով:
Դրականության օրական ցուցանիշը 27.89% է, վերջին 14 օրվանը՝ 31.94%, վերջին 7 օրվանը՝ 30.35%:
Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 2794933 մարդ, վերջին մեկ օրում՝ 3009 մարդ:
Կարանտինի ռեժիմում է գտնվում 16 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 5703 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 964 անձ: