Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ղեկավարությամբ փետրվարի 19-ին մեկնարկել են ռազմավարական զսպման ուժերի պլանային վարժանքներ՝ հայտնել են Կրեմլի մամուլի ծառայությունից:
ՌԴ նախագահը զորավարժությունների ընթացքին հետևել Է Կրեմլի իրավիճակային կենտրոնից Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ միասին:
Զորավարժությունների ընթացքում արձակվել են բալիստիկ և թևավոր հրթիռներ:
«Վարժանքին ներգրավված են օդատիեզերական ուժերի, Հարավային ռազմական օկրուգի, ռազմավարական նշանակության հրթիռային զորքերի, Հյուսիսային և Սևծովյան նավատորմերի ուժերն ու միջոցները»,- ասված է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ: