Մարսել այցի երկրորդ օրվա ընթացքում Սփյուռքի գլխավոր հանձնակատարը հանդիպել է Մարսելի փոխքաղաքապետ Միշել Ռուբիրոլայի հետ։
«Ֆրանսահայության համար Մարսելը եղել է Ֆրանսիայի դարպասը»,- նշել է Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը՝ շնորհակալություն հայտնելով քաղաքապետին ջերմ ընդունելության համար։
Այնուհետ Զարեհ Սինանյանը ներկայացրել է իրավիճակը Արցախում՝ նշելով, որ Հայաստանը տարածաշրջանում ձգտում է խաղաղության: «Ցեղասպանության ճանաչման գործընթացն ուղղակի պետք է կապվի Արցախի անկախության ճանաչմանը։ Եթե չլիներ Հայոց ցեղասպանության փաստի անպատժելիությունը, ականատես չէինք լինի Արցախյան վերջին պատերազմին»,- նշել է նա։
Պատերազմի օրերին Մարսելի քաղաքապետ Միշել Ռուբիրոլան մշտապես եղել է Արցախի կողքին՝ կոչ անելով քաղաքային խորհրդին՝ ճանաչել Արցախի անկախությունը։ Այժմ Մարսելը նախապատրաստվում է նշել Երևանի հետ քույրացման 30-ամյակը։
«Սպասում ենք առաջարկներ հայկական կողմից, որպեսզի պատշաճ և ակտիվ տոնենք այս իրադարձությունը»,- ընդգծեց քաղաքապետը։
Պայմանավորվածություն ձեռք բերվեց Երևանի քաղաքապետարանի հետ քննարկել առաջարկներն ու համատեղ շարժվել առաջ։