ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանի, նախարարի տեղակալ Նարեկ Մանուկյանի, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տնօրեն Կարեն Ղազարյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել մարզահամերգային համալիրի տարածքում, ծանոթացել շենքային պայմաններին։
ՀՀ կառավարությունը փետրվարի 17-ի նիստում
գումար հատկացրեց մարզահամերգային համալիրին շենքային պայմանների բարելավման համար։
Այս տարի մարզահամերգային համալիրում մի շարք կարևոր և մասշտաբային միջոցառումներ են սպասվում, այդ թվում՝ «Մանկական Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթը։