Փետրվարի 18-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 14 405 նոր դեպք: Jnews.ge կայքի տեղեկությամբ՝ վերջին մեկ օրում երկրում ապաքինվել է 24 409, մահացել՝ 42 մարդ:
Համավարակի տարածումից առ այսօր Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 1 526 205 դեպք, որից ապաքինվել է 1 348 581 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը 15 771 է:
Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 48 595 թեստավորում, այդ թվում 30 616-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 17 979-ը՝ ՊՇՌ:
Դրականության օրական ցուցանիշը 29.64% է, վերջին 14 օրվանը՝ 32.04%, վերջին 7 օրվանը՝ 30.78%:
Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 2 791 310 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 3 078 բուժառու:
Կարանտինի ռեժիմում գտնվում է 16 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 5818 բուժառու, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 1013 անձ: