Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ փետրվարի 17-ից 18-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 81 դեպք, որից 8-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես, բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 18, թմրամիջոցի հայտնաբերման՝ 12, մարմնական վնասվածք պատճառելու և սառը զենքի հայտնաբերման՝ 6-ական, խարդախության՝ 5, պետական-հասարակական ունեցվածքի գողության ու զենք-զինամթերքի առգրավման՝ 4, ընտանեկան բռնության և ծանր վիրավորանքի՝ 3-ական, շորթման՝ 2, անձի առևանգման, բնակարանային գողության, յուրացնելու կամ վատնելու, ապօրինի ծառահատման, կաշառակերության, թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր հափշտակելու կամ շորթելու, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու, ազատությունից ապօրինի զրկելու, կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունք ցուցաբերելու և անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելու, պահելու, օգտագործելու կամ տարածելու՝ 1-ական դեպք։ Հայտնաբերվել է 5 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 7, և գույքն անզգուշությամբ վնասելու 1 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 6 պատահար. 1 մարդ զոհվել է, 5-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: