Փետրվարի 18-ի ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1417 նոր դեպք, իրականացվել է 5659 թեստավորում: Առողջացել է 2825 քաղաքացի, գրանցվել է մահվան 25 դեպք:
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 413 295 դեպք, որոնցից 386193-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 17 239 բուժառու:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8278 մահվան դեպք է արձանագրվել:
Ընդհանուր կատարվել է 2 851 836 թեստավորում: