Երևանի ամենահարմարավետ, էկոլոգիապես մաքուր, արագ ու անվտանգ փոխադրամիջոցը՝ մետրոն, շուտով կդառնա 41 տարեկան՝ հայտնում են Երևանի քաղաքապետարանից:
Մետրոպոլիտենի անխափան, անվտանգ ու հարմարվետ աշխատանքն ապահովելու գործին այսօր մասնակցում է շուրջ 1000 աշխատակից, որոնցից շատերը մետրոյի հետ չորս տասնամյակ ճանապարհ անցած մասնագետներ են:
Այս փոխադրամիջոցից օրական օգտվում է 50 000-60 000 մարդ: Ուղևորների համար «տեսանելի» անձնակազմից բացի մետրոպոլիտենում կան բազմաթիվ աշխատակիցներ, որոնց կատարած գործը ոչ պակաս կարևոր է ու պատասխանատու:
Մանրամասները՝ տեսանյութում: