Հունաստանում Հայաստանի Հանրապետության դեսպան Տիգրան Մկրտչյանը Աթենքի արքեպիսկոպոսարանում հանդիպել է Աթենքի և համայն Հունաստանի արքեպիսկոպոս Տ. Իէրոնիմոսին: Վերջինս դեսպանին մաղթել է ամենայն հաջողություններ իր առաքելության իրականացման ընթացքում։
Դեսպանն անդրադարձել է երկու՝ հույն և հայ ժողովուրդների միջև դարավոր բարեկամական առնչություններին, երկու երկրների միջև հարաբերություններին ու այդ համատեքստում կարևորել հայ առաքելական և հույն ուղղափառ եկեղեցիների միջև ամուր կապերը։
Դեսպանն ընդգծել է պատմականորեն հայ հագևորականների կարևոր դերակատարությունը ուղղափառ եկեղեցում։