Արցախում իրականացվել է 407 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսի 154 դեպք: Մահվան դեպքերի թիվը 2 է: Ստացիոնար բուժում է ստանում 60 քաղաքացի:
Կորոնավիրուսի բուժման նպատակով ամբուլատոր դիմելիությունը կազմել է 314 անձ, այդ թվում՝ 42 երեխա:
Այսպիսով, 2022 թվականին կատարվել է 7336 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2383 դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 26 դեպք է արձանագրվել:
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար: