Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 18-ին ընդունել է «Արցախյան երրորդ պատերազմում զոհված և անհետ կորած զինծառայողների հարազատների միություն» հասարակական կազմակերպության անդամներին:
Քննարկվել են կազմակերպության գործունեությանն առնչվող մի շարք հարցեր: Արայիկ Հարությունյանը հանդիպման մասնակիցներին տեղյակ է պահել անհետ կորածների ճակատագրերը պարզելու ուղղությամբ կատարվող աշխատանքների մասին, ընդգծել, որ դրանք ամենօրյա են, բայց, ցավոք, ոչ այնքան արդյունավետ, որքան ցանկալի է:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Արցախում իրականացվող սոցիալական ծրագրերին, դրանց հասցեականությանը, ընդգծվել է հանրային վերահսկողության կարևորությունը:
Հանդիպմանը մասնակցել է նաև Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Շահրամանյանը: