Առողջապահությկան նախարարությունից տեղեկացնում են, որ աշխատանքային այցով Սպիտակի բժշկական կենտրոն է այցելել նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը։
Այցելության ընթացքում Սպիտակի բժշկական կենտրոնի տնօրեն Վարդուհի Սիսակյանը ներկայացրել է բժշկական կենտրոնի առկա խնդիրները, ծանոթացրել բուժկենտրոնի հնարավորություններին, կենտրոնի քովիդ բաժանմունքի աշխատանքին:
Փոխնախարարը հանդիպել է բուժանձնակազմի և հիվանդների հետ։ Թթվածնային կայանի շահագործման կապակցությամբ Արտակ Ջումայանը հանձնարարականներ է տվել։