Փետրվարի 18-ին հայտնի է դարձել ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի B լիգայի 1-ին խմբի երրորդ մրցափուլի Ուկրաինա-Հայաստան հանդիպման անցկացման վայրը։ Խաղը կկայանա հունիսի 11-ին՝ Լվով քաղաքի «Արենա Լվով» մարզադաշտում։ Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ Հայաստանի և Ուկրաինայի ազգային հավաքականները նախկինում երկու անգամ հանդիպել են Լվով քաղաքում. ԱԱ 2002 որակավորման խմբային փուլում մեր ընտրանին զիջել է դաշտի տերերին 0։3, իսկ ԵՎՐՈ 2004-ի որակավորման փուլում՝ 3։4 հաշվով։