ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վաղարշակ Հարությունյանն այսօր իր հավատարմագրերի պատճեններն է հանձնել ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոյին։
Ա․ Ռուդենկոն, շնորհավորելով Վ․ Հարությունյանին Ռուսաստանում դիվանագիտական առաքելության մեկնարկի առթիվ, հաջողություն է մաղթել պատասխանատու պաշտոնում և հայ-ռուսական հարաբերությունների հետագա ամրապնդմանն ուղղված համատեղ արդյունավետ աշխատանքի իրականացման հույս հայտնել։
Զրույցի ընթացքում քննարկվել են երկու պետությունների միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր։
Մասնավորապես, կողմերն անդրադարձել են երկու երկրների միջև համագործակցությանը ռազմաքաղաքական, տնտեսական և հումանիտար բնագավառներում։
Տեղի է ունեցել նաև մտքերի փոխանակում Հարավային Կովկասում խաղաղության և անվտանգության ամրապնդմանն առնչվող կենսական հարցերի շուրջ։