Փրկարար ծառայության հիմնադիր և առաջին ղեկավար Ասլան Գրիգորյանն այսօր նշում է ծննդյան 72-ամյակը: Այդ մասին ասված է Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայության Ֆեյսբուքի էջում:
«Արցախի ՆԳ նախարար Կարեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է փրկարար ծառայության հիմնադիր և առաջին ղեկավար Ասլան Գրիգորիի Գրիգորյանին:
Նախարարը բարձր է գնահատել Ասլան Գրիգորյանի կողմից Արցախում փրկարար ծառայության ստեղծման, զարգացման ու կայացման գործում ներդրած նշանակալի ավանդը և հոբելյանական օրվա կապակցությամբ պարգևատրել է վաստակավոր փրկարարին՝ մաղթելով քաջառողջ կյանքի երկար տարիներ:
Նշենք, որ Արցախում փրկարար ծառայության ստեղծման գաղափարը հասունացել է 1988 թ. ավերիչ երկրաշարժից հետո, երբ արցախցիներից կազմավորված կամավորական խմբերն առաջիններից մեկն էին, որ հասան աղետի գոտի և իրենց համեստ ավանդը ներդրեցին երկրաշարժի հետևանքների վերացման գործում:
Աղետի գոտուց վերադառնալուց անմիջապես հետո Ասլան Գրիգորյանը ձեռնամուխ է եղել Արցախում փրկարար ծառայության ստեղծմանը, որը մինչև 1990 թ. գործում էր հասարակական հիմունքներով»,- նշված է գրառման մեջ: