Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ռուսաստան է ժամանել՝ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման՝ գրում է РИА Новости-ն։
Ղեկավարները նախատեսում են քննարկել առևտրատնտեսական համագործակցության զարգացման, տարածաշրջանում անվտանգության, երկու երկրի ազգային շահերի ապահովմանն ուղղված համատեղ գործողությունների, ինչպես նաև միջազգային հարցեր։
Պուտին-Լուկաշենկո բանակցությունները տեղի կունենան Արևելյան Եվրոպայում իրավիճակի սրման ֆոնին։ Վերջին ամիսներին Արևմուտքը Մոսկվային մեղադրում է Ուկրաինա «ներխուժում» նախապատրաստելու համար և մեծացնում է իր ներկայությունը տարածաշրջանում։
Մոսկվան հերքում է բոլոր պնդումները՝ ընդգծելով, որ այս ամենն ընդամենը պատրվակ է Ռուսաստանի սահմանների մոտ ՆԱՏՕ-ի ամրապնդման համար։ Բացի դրանից՝ Կրեմլի և ԱԳՆ-ի բնորոշմամբ՝ Վաշինգտոնի ու Բրյուսելի սանձազերծած հիստերիան նպատակ ունի կոծկել Կիևի՝ Դոնբասի վերաբերյալ մինսկյան պայմանավորվածությունները սաբոտաժի ենթարկելու ուղեգիծը։