Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը ստիպել է հարյուրավոր մարդկանց սառչել՝ իր հոր՝ Կիմ Չեն Իրի մասին երկար ելույթի ժամանակ։ Ըստ Daily Mail-ի՝ այդ նույն ժամանակ Կիմն ու նրա համախոհները բեմի տակ տաքացուցիչներ են օգտագործել։
Որոշ լրագրողներ, նկատելով բեմի կարմիր գորգի տակով անցնող լարերի մի մեծ կապոց, ենթադրել են, որ դրանք տանում են դեպի տաքացուցիչները, որոնք օգտագործում էին կոմունիստական պետության վերնախավին ջերմություն ապահովելու համար:
Մինչդեռ Կիմ Չեն Ընը հոր ծննդյան 80-ամյակին նվիրված 30 րոպեանոց ելույթ է ունեցել դրսում՝ 15 աստիճան ցրտի պայմաններում։ Հավաքվածներն այդ ամբողջ ընթացքում անշարժ կանգնած են եղել, մեծ մասը՝ առանց ձեռնոցի, շարֆի կամ գլխարկի։