Գիրք նվիրելու օրը՝ փետրվարի 19-ին, ժամը 16:00-ին, Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը նշանավոր հոբելյանը կարժևորի երկու մեծ գրողների՝ Ավ. Իսահակյանի և Եղ. Չարենցի բարեկամության մասին պատմող գեղեցիկ հուշերի, դրվագների բեմականացմամբ, որին կմասնակցեն Հենրիկ Մալյանի անվան թատրոնի երիտասարդ արտիստները՝ դերասանուհի Սոֆիկ Սարգսյանի ղեկավարությամբ:
Գիրք նվիրելու օրվա խորհուրդը կամփոփվի նաև նախօրոք հայտարարված գրքահավաքի արարողությամբ, որին ակտիվորեն մասնակցել են նաև քաղաքացիները և «Արմավ» հրատարակչությունը: Հավաքված գրքերը կնվիրաբերվեն զորամասերի և «Հայ եկեղեցու համաշխարհային երիտասարդական միության» կենտրոնի գրադարաններին: