ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը հաշվետվություն է հրապարակել 2021 թվականին բացահայտված իրավախախտումների, վարչական արձանագրությունների և կայացված որոշումների վերաբերյալ:
Կայացվել է վարչական տույժ նշանակելու վերաբերյալ 1373 որոշում։
Դրանցով սահմանվել է ընդհանուր առմամբ 126 մլն 130 հազար ՀՀ դրամի տուգանք։
Նշանակված տուգանքների բաշխվածությունն այսպիսին է․ տրանսպորտ՝ 18 մլն 940 հազար դրամ, քաղաքաշինություն՝ 49 մլն 810 հազար, Էներգետիկա և էներգասպառում՝ 1 մլն 900 հազար, հողօգտագործում՝ 10 մլն 200 հազար, հրդեհային և տեխնիկական անվտանգություն՝ 45 մլն 280 հազար դրամ։
Ըստ բնագավառների վարչական տույժ նշանակելու վերաբերյալ կայացված որոշումների պատկերն այսպիսին է․
Տրանսպորտային անվտանգության բնագավառ
2021 թվականի ընթացքում կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ 636 արձանագրություն, որից 503-ով կայացվել է վարչական տույժ նշանակելու մասին որոշում։
Տրանսպորտային անվտանգության բնագավառին վերաբերող 46 վարչական ակտ բողոքարկվել է։ 40-ով որոշում է կայացվել բողոքն առանց բավարարման և որոշումն անփոփոխ թողնելու, 5-ով՝ կայացված որոշումը բեկանելու և վարչական գործի վարույթը կարճելու մասին։
Էներգետիկայի և էներգասպառման բնագավառ
Իրականացված վերահսկողական գործառույթների արդյունքում կազմվել են 27 ստուգման ակտ և 13 արձանագրություն, որոնցով կայացվել է 36 որոշում վարչական տույժ նշանակելու մասին և 3 որոշում՝ վարչական իրավախախտման վերաբերյալ գործի վարույթը կարճելու մասին, 1-ը քննության փուլում է։
2021 թվականի ընթացքում էներգետիկայի և էներգասպառման բնագավառից վարչական ակտերի դեմ բողոքներ չեն ներկայացվել։
Տեխնիկական և հրդեհային անվտանգության բնագավառ
Կայացվել է վարչական տույժ նշանակելու մասին 376 որոշում, նշանակվել 45 մլն 280 հազար դրամի տուգանք։ 2021 թվականի ընթացքում նշված բնագավառից բողոքարկվել է 14 վարչական ակտ, որից 10-ով որոշում է կայացվել կայացված ակտերն անփոփոխ թողնելու մասին, իսկ 3-ով՝ կայացված որոշումը բեկանելու և վարչական գործի վարույթը կարճելու մասին։
Քաղաքաշինության բնագավառ
Հաշվետու ժամանակահատվածում կայացվել է վարչական իրավախախտման վերաբերյալ 420 որոշում։ Նշանակվել է ընդհանուր առմամբ 49 մլն 810 հազար ՀՀ դրամի տուգանք։
2021 թվականին քաղաքաշինության բնագավառում բողոքարկվել է 2 վարչական ակտ, որոնցից 1-ով կայացված որոշումն անփոփոխ է թողնվել, 1-ն էլ ընթացքի մեջ է։
Պետական և տեղական նշանակության գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքների և հողօգտագործման բնագավառ
Ստուգումների արդյունքում կայացվել է վարչական տույժ նշանակելու մասին 38 որոշում։ Նշանակված տուգանքի գումարը կազմում է 10 մլն 200 հազար ՀՀ դրամ, որից 8 մլն-ը՝ տարեկան ծրագրով իրականացված ստուգումների, իսկ 2 մլն 200 հազարը՝ ըստ անհրաժեշտության իրականացված ստուգումների արդյունքներով։
2021 թվականին արձանագրված խախտումներին իրավական գնահատական տալու նպատակով ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը ՀՀ գլխավոր դատախազություն ներկայացել է 9 հաղորդում։