Մոսկվայում ԱՄՆ դեսպանի տեղակալ Բարթ Գորմանին արտաքսել են Ռուսաստանից՝ հայտնել է դեսպանության մամուլի քարտուղար Ջեյսոն Ռեբհոլցը, փոխանցում է РИА Новости-ն:
«Գորմանը Մոսկվայում ԱՄՆ դեսպանատանը դեսպանից հետո կարևորությամբ երկրորդ պաշտոնյան էր և դեսպանության բարձրագույն ղեկավար կազմի առանցքային անդամ»,- նշել է խոսնակը:
Ռեբհոլցը Ռուսաստանին կոչ է արել «դադարեցնել ամերիկացի դիվանագետների անհիմն արտաքսումները և վերականգնել դիվանագիտական առաքելությունները»: Նրա խոսքով՝ այս միջադեպը Վաշինգտոնը համարում է էսկալացիայի միտված քայլ և դիտարկում է պատասխան միջոցների հնարավորությունը:
«Ռուսաստանի գործողությունները հանգեցրել են նրան, որ Մոսկվայի ամերիկյան առաքելությունում այժմ ավելի քիչ դիվանագետներ են աշխատում, քան Վաշինգտոնում՝ ռուսականում։ Մեր նպատակն է պահպանել հավասարությունը և փոխադարձությունը մեր առաքելությունների աշխատանքում»,- ասել է դեսպանության մամուլի քարտուղարը: