Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը փետրվարի 18-ին կմեկնի Մոսկվա և կհանդիպի իր պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ: Այդ մասին հայտնել են Հունաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից:
Նշվում է, որ դիվանագետները կքննարկեն Եվրոպայում անվտանգության հարցեր, ինչպես նաև իրադրությունն Արևելյան Եվրոպայում և Արևելյան Միջերկրածովյան տարածաշրջանում։
Առանձնազրույցից և ընդլայնված կազմով բանակցություններից հետո ԱԳ նախարարները հանդես կգան համատեղ հայտարարությամբ:
Դա կլինի Նիկոս Դենդիասի երրորդ այցը Ռուսաստանի Դաշնություն վերջին երկու տարվա ընթացքում: