Քիչ չեն դեպքերը, երբ հակահամաճարակային կանոնների պահպանումը ստուգելիս պարեկները նաև այսպիսի խախտումներ են արձանագրում. հասարակական տրանսպորտի ղեկին՝ առանց վարորդական իրավունքի: Այս դեպքում, սակայն, վարորդը մոռացել էր այն իր հետ վերցնել: Տվյալները նույնականացվեցին:
24 ժամվա ընթացքում կազմված արձանագրությունն ու վարորդական իրավունքը եթե մոտեցնի պարեկային ոստիկանության որևէ կարգախմբի, տուգանքը կբեկանվի:
Մեկ այլ՝ Աբովյան-Երևան երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդի դեպքում ոչ թե մոռացել էր, այլ ընդհանրապես չուներ: Վարորդն իջեցվեց, կազմակերպությունը տուգանվեց: Ասում են՝ այսպիսի դեպքերի հաճախ են հանդիպում:
Վերջին շրջանում կրկին ավելացել են նաև հակահամաճարակային կանոնների խախտման դեպքերը: Առանց դիմակ ուղևոր-վարորդ բեռնված տրանսպորտում հանդիպելը կրկին մասսայական է դարձել:
Այս ամիսների ընթացքում քիչ չեն նաև բազմակի տուգանման դեպքերը՝ վարորդից մինչև կազմակերպություն:
Երևանի տրանսպորտային անվտանգության բաժանմունքի պետի խոսքով՝ դեկտեմբերին վարակման թվերի նվազման արդյունքում է, որ թուլացավ քաղաքացիների զգոնությունը: Մշտադիտարկումներն ավելի ինտենսիվ են դարձնելու, ստուգումները՝ ավելի խիստ:
Հեղինակ՝ Իրինա Մկրտչյան