Փետրվարի 17-ին ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին։
Վահե Ղազարյանը ողջունելով հյուրին՝ շնորհավորել է Լիտվայի ազգային տոնի կապակցությամբ։ Նա բարձր է գնահատել ՀՀ ոստիկանության և Լիտվայի դեսպանատան միջև ձևավորված համագործակցությունը։
Վահե Ղազարյանը, կարևորելով Լիտվայի ոստիկանության պետի նախատեսված այցը Հայաստան, հույս է հայտնել, որ այն ավելի կխթանի երկու երկրների իրավապահ կառույցների փոխգործակցությունը։
Ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանն իր հերթին համագործակցությունն ամրապնդելու պատրաստակամություն է հայտնել։
Դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ անդրադարձել է Լիտվայի դեսպանության ծրագրերին, որոնք ընդգրկում են մի շարք ուղղություններ։ Նա նաև կարևորելով երկու երկրների իրավապահ կառույցների կապը՝ մատնանշել է արդյունավետ համագործակցության մի քանի օրինակ։
Ոստիկանության շտաբի պետ Արմեն Մկրտչյանը ներկայացրել է Հայաստանի ոստիկանությունում ընթացող բարեփոխումները։ Հիմնականում խոսվել է պարեկային ծառայության և օպերատիվ կառավարման կենտրոնի գործարկման մասին։
Կողմերը քննարկել են համագործակցության նոր ուղղություններին առնչվող ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս։