Արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացնում են՝ փետրվարի 18-ին՝ ժամը 10:00-14:00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզային փրկարարական վարչությունը Եղեգիս համայնքի Շատին բնակավայրում իրականացնելու է «Բնակչության ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով վարժանք։
Գործարկվելու է բնակավայրի շչակը:
ԱԻՆ-ից խնդրում են չանհանգստանալ։