ԵԱՀԿ մշտական խորհրդի և անվտանգության ոլորտում համագործակցության հարցերով համաժողովի համատեղ հատուկ նիստը տեղի կունենա փետրվարի 18-ին՝ Ուկրաինայի խնդրանքով: Այս մասին հայտնել է ԵԱՀԿ-ում Լեհաստանի նախագահությունը։
«Ուկրաինան խնդրել է ակտիվացնել Վիեննայի փաստաթղթի 16.3-րդ կետը՝ բոլոր մասնակից պետությունների նիստ գումարել արտասովոր ռազմական գործունեության կապակցությամբ»,- հայտնել է Լեհաստանի նախագահությունը Twitter-ի միկրոբլոգում:
Ավելի վաղ նման նիստ անցկացնելու դիմումի մասին հայտնել էր Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրո Կուլեբան: Նա պարզաբանել է, որ Կիևի համար բավական չէ Ուկրաինայի հետ սահմանին ռուսական զորավարժությունների ավարտի մասին հայտարարությունները, այլ անհրաժեշտ են հստակ փաստեր և թափանցիկություն: