«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանն այսօր այցելել է Ալավերդու Հովհաննես Թումանյանի անվան թիվ 2 հիմնական դպրոց։
«Դպրոցի նախկին վթարային շենքը հիմնովին ապամոնտաժվել է։ Տեղում կառուցվում է ժամանակի պահանջներին համահունչ, գեղեցիկ և հարմարավետ դպրոց, որը կհագեցվի ամբողջովին նոր գույքով։ Դասապրոցեսը ժամանակավոր իրականացվում է Եվրոպական քոլեջի Ալավերդու մասնաճյուղի նախկին մասնաշենքում։
Սովորողների հետ հակիրճ շփումից հետո տնօրեն Լուսինե Միքայելյանի և ուսուցչական անձնակազմի հետ քննարկեցինք ուսուցիչների կամավոր ատեստավորման, հիմնանորոգված դպրոցի և կրթական բովանդակության որակի բարձրացման անքակտելի կապի ու դրան հասնելու ճանապարհների, համայնքի հիմնախնդիրներին վերաբերող հարցեր»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է պատգամավորը։