ԱՄՆ-ը Գերմանիայից Բուլղարիա կտեղափոխի ցամաքային զորքերի իր զորախումբը՝ համատեղ զորավարժությունների համար: Այս մասին հայտնել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը:
«Ես ցանկանում եմ երախտագիտություն հայտնել Բուլղարիային, որն այսօր համաձայնել է ընդունել Stryker (զրահամեքենաներով) ԱՄՆ ցամաքային ուժերի վաշտը՝ համատեղ զորավարժություններ անցկացնելու համար։ Այդ զորքերն առաջիկայում Լեհաստան կշարժվեն Գերմանիայից»,- ասել է Պենտագոնի ղեկավարը Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում, կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։
Ավելի վաղ ԱՄՆ-ը հայտարարել էր Գերմանիա, Լեհաստան և Ռումինիա լրացուցիչ ուժեր ուղարկելու մասին:
«Պուտինն ասում է, որ չի ցանկանում արևմտյան թևում տեսնել ուժեղ ՆԱՏՕ։ Նա հենց դա է ստանում»,- ասել է Օսթինը։