Ղազախստանում հաջող խաղաղապահ գործողության փորձը մանրամասն կվերլուծվի, այդ թվում՝ ՀԱՊԿ պատասխանատվության գոտու մյուս պետություններում նման սցենարների կրկնության դեպքում կանխարգելիչ միջոցներ ձեռնարկելու համար: Այս մասին ТАСС գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Օլեգ Սիրոմոլոտովը:
«Կենտրոնական Ասիայում, որտեղ առկա են զգալի թվով ահաբեկչական կազմակերպությունների «քնած բջիջներ», ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում իրավիճակը մնում է բավական փխրուն»,- նշել է Սիրոմոլոտովը։
Նա հավելել է, որ Ղազախստանում հարձակումներ իրականացնողների թվում եղել են օտարերկրյա ծագում ունեցող անձինք, ինչպես նաև զինյալներ, որոնք փորձառություն են ստացել արտերկրում և «թեժ կետերում»:
ՌԴ փոխարտգործնախարարի խոսքով՝ ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի գործարկման արդյունավետությունը վկայում է, որ հետխորհրդային տարածքում կազմակերպության երկրների համագործակցությունը հակաահաբեկչական ոլորտում պահանջված է: